
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Իզմիր նահանգում՝ Կուշադասի հանգստավայրի մոտակայքում, 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
3.9 մագնիտուդով երկրաշարժը տեղի ունեցել տեղական ժամանակով 20.09-ի սահմաններում, օջախը գտնվել է Էգեյան ծովում գտնվող Կուշադասի հանգստավայրի մոտ՝ մոտ 7.7 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։