Վրաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմ կգործի

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը որոշել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցնել։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով՝ Վրաստանի քաղաքացիները կկարողանան Չինաստանում 30 օր անցկացնել առանց վիզայի։

«Սա կարևոր որոշում է, որը կհեշտացնի մեր համաքաղաքացիների համար Չինաստան մեկնելը և նոր հնարավորություններ կստեղծի Վրաստանի և Չինաստանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի հետագա զարգացման համար։ Այս որոշումը նախորդ տարի Վրաստանի և Չինաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագրի ևս մեկ արդյունք է։ Ուզում եմ շնորհավորել մեր համաքաղաքացիներին և շնորհակալություն հայտնել մեր չինացի գործընկերներին, Չինաստանի կառավարությանը այս կարևոր որոշման համար»,- ասել է վարչապետը։

Հատկանշական է, որ Վրաստանն առանց վիզայի ռեժիմ է կիրառում Չինաստանի քաղաքացիների համար։

Տեսանյութեր

Լրահոս