Իսպանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին տիտղոսը։ Կանանց 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով չեմպիոն հռչակվեց Էմմա Պողոսյանը։
Գոյություն ունեցող սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութերի մեծ մասը ներառում է գրիպի վիրուսի A տիպի 2 շտամ և գրիպի վիրուսի տիպի 1 շտամ: Վիրուսի բարձր փոփոխականության պատճառով պատվաստանյութի պատրաստուկներն արդյունավետ են մնում 1 տարի, ուստի դրանցով պետք է պատվաստվել ամեն տարի։
Իսկապես, երբեմն մարդիկ գալիս են եկեղեցի և մեռոնաջուր խնդրում հիմնականում իրենց հիվանդի համար, որպեսզի այն քսեն հիվանդի մարմնի ցավոտ մասերին: Որոշներ էլ այն ուզում են և հետագայում օգտագործում զանազան կախարդությունների և գուշակությունների համար` իմանալով Ս. Մյուռոնի զորության մասին:
Ֆեյները նշել է, որ «ավելի մեծ պատերազմը չի բխում Իսրայելի շահերից», և Միացյալ Նահանգներն աշխատում է իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր շաբաթվա ընթացքում:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Մեր հասարակության ամենամեծ և արգահատելի ախտերից մեկը գրեթե զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալների ստախոսությունն է, իսկ էլ ավելի նողկալի է, երբ դա չի համարվում արատ կամ ախտ, այլ «լռելյայն» դիտարկվում է՝ որպես հանրայնորեն հանդուրժելի կամ ոչ դատապարտելի երևույթ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ Կրեմլում հանդիպման ժամանակ ասել է, որ սպասում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին BRICS-ի առաջիկա գագաթնաժողովին, որը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ Քուրթուլմուշի հետ Պուտինի հանդիպման մասին տեղեկությունը հրապարակել է Կրեմլի կայքը։
Մեծ Բրիտանիան զորքերը տեղափոխում է Կիպրոս՝ օգնելու համար տարհանել Լիբանանում արգելափակված քաղաքացիներին, միաժամանակ վարչապետ Քիր Սթարմերը հարցերը դիվանագիտական ճանապարհով լուծելու և անհապաղ հրադադարի կոչ է արել, հայտնում է Reuters-ը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մեկ տարի առաջ սկսվեց հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից։ Դրա մասին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սուրբ Աթոռի նորանշանակ Առաքելական նվիրակ գերպ. Անտե Յոզիչին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային զենքի կիրառման հիմք կարող է դառնալ Ռուսաստանի ուղղությամբ օդատիեզերական հարձակման զենքի զանգվածային արձակման մասին տեղեկությունը, գրում է «Коммерсантъ»-ը։
Sky News-ի լրագրողը տեղում դիտարկել է Վերին Լարսի մաքսակետը, որտեղ հայտնաբերել է Եվրոպայից ներկրված մեքենաներ։ Ըստ հետաքննական հաղորդագրության՝ մեքենաները Ռուսաստան տեղափոխելու ուղիներից մեկը Հայաստանում հաշվառումն ու մաքսազերծումն է։ Երբեմն Ռուսաստանում մեքենա փոխադրողներին խորհուրդ են տալիս ասել, որ ոչ թե Ռուսաստան են գնում, այլ Ղրղզստան՝ Ռուսաստանով։
Հայաստանից 10 դիմորդ հնարավորություն ունի սովորելու Ռուսաստանում Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարանի բակալավրիատում: Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։
Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Հայաստանի Հանրապետության անունից և որպես այս կարևոր հանդիպման նախագահող՝ կցանկանայի իմ ամենաջերմ ողջույնի խոսքը հղել ձեզ՝ որպես մարդկության պատմության, մշակույթի և ժառանգության բնօրրաների ներկայացուցիչներ:
ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի անդամ Անտոն Նեմկինը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նշել է երեք նշան, որոնց միջոցով կարելի է հասկանալ, որ բջջային հավելվածը վարակված է վիրուսներով։
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թ. հունվար–օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 9 %։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.
Գերմանիայի իշխանություններն արտոնել են «Հյուսիսային հոսք» գազամուղները պայթեցնողների ձերբակալությունը: Այդ մասին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը:
Եվրամիության երկրներն ընդլայնում են իրենց ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ։
Ղարաբաղից հեռանալու որոշումը կայացրել են հայկական ծագում ունեցող բնակիչները, իսկ ադրբեջանական կողմը փորձել է համոզել նրանց չանել դա։
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանի կարծիքով` Բուդապեշտում ավարտված շախմատի համաշխարհային Օլիմպիադայում ազգային թիմը լավ է հանդես եկել:
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Երևանի 31–ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր Յուրի Սարգսյանը:
Հաղպատ-Ծաղկաշատ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին կիրականացվի հարկադիր քարաթափում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 92 տարեկանում կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը:
Թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Ահմեդ Աքյոլը ելույթ է ունեցել Բաքվում ընթացող «Ադրբեջանի ռազմարդյունաբերական 5-րդ միջազգային վաճառք-ցուցահանդեսի» (ADEX 2024) շրջանակներում:
Ադրբեջանը դարձյալ երկարաձգել է հատուկ կարանտինային ռեժիմը՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։
Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը ճակատագրական սխալ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։