Վերջին 10 տարում զգալիորեն աճել է առաջին ամուսնության, ինչպես նաև մայրանալու միջին տարիքը։ Այս մասին տվյալները հրապարակված են 2023թվականի վիճակագրական զեկույցում։
Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ոչ միայն սպասվածի պես անատամ էր, այլ նաև զուրկ էր տրամաբանությունից։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների գծով փորձագետ Ստանիսլավ Տարասովն է:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Իվան Կոնդովի հետ:
«Ձեռքիս և՛ լուսանկարչական ապարատ կար, և՛ հեռախոս, բայց ո՞նց բարձրանար ձեռքս ու նկարեր սթրեսի մեջ գտնվող մարդուն, գուցե հետո նա հասկանար ինձ, հասկանար, որ պատմության համար, փաստերի համար է անհրաժեշտ, բայց այդ պահին չհաղթահարեցի իմ սթրեսային հոգեբանական վիճակը չհաղթահարեցի»:
Ականավոր գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին ու մյուս բոլոր հայ գերիներին:
Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսը ելույթ է ունեցել «Միացյալ ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում:
Թեև «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը հիմնարար է, սակայն ժամանակն է, որ Թուրքիան տարանջատի Հայաստանի հետ հարաբերությունները այլ պետությունների քաղաքականությունից և արագ կարգավորի սեփական հարաբերությունները Երևանի հետ։
Յոթ շահագրգիռ երկրների ներկայացուցիչներ համաձայնել են ստեղծել «Միջին միջանցքի» ասոցիացիան: Դրա մասին հայտնել է «Առևտուր առանց սահմանների» թելեգրամյան ալիքը։
2020 թ․ տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու և մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը չեն դիմել և չեն ստացել հավաստագիր, հնարավորություն կունենան օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որը հաստատվել է 2024 թվականի մայիսի 16-ին։
Google-ը 2,7 միլիարդ դոլար արժողությամբ գործարք է կնքել Character AI ստարտափի հետ, որը հիմնադրել է տեխնոլոգիական հսկայի նախկին աշխատակից Նոամ Շազիրը:
Աշխատանքի և երկխոսության մեջ շահագրգիռ կողմերի ներգրավման հարցում կարևոր են ներառականությունը, թափանցիկությունը և, ամենակարևորը, վստահության ձևավորումն ու ամրապնդումը: Այս մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի հանքարդյունաբերությանը նվիրված ֆորումի ժամանակ հայտարարեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Գիտուժ» նախաձեռնությունը դիմել է Ազգային ժողով, որպեսզի լսումներ կազմակերպվեն ՀՀ–ում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման, այդ թվում՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենք. Գիտուժի եւ գիտական համայնքի արձագանքը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Գիտուժի» անդամ Տիգրան Շահվերդյանը։
Իսրայելն ուժգին ավիահարվածներ է հասցրել Բեյրութի այն արվարձանին, որտեղ, ըստ իսրայելական ԶԼՄ-ների, գտնվում էր «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան: 6 շենք է փլուզվել, մեկ թաղամաս, ըստ էության, ոչնչացվել է, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնել է «Риа Новости»-ն:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն ամփոփում և վերլուծում են շաբաթական լրահոսը։
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 28-ից Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն անհիմն է գնահատում Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի՝ օրեր առաջ հնչեցրած քննադատությունները Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության (EUMA) հասցեին եւ Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ։
«Գազպրոմն» Աֆրիկան դիտարկում է որպես իր գազի իրացման հեռանկարային շուկա, ինչպես նաև ուսումնասիրում է գազաշարժիչ վառելիքի, փոքրատոննաժ հեղուկ բնական գազի և գազարտադրության նախագծեր: Այս մասին հայտնել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության պետ, «Գազպրոմ էքսպորտի» գլխավոր տնօրեն Դմիտրի Խանդոգան՝ «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովի «Ռուսաստան-Աֆրիկա. էներգետիկ համագործակցության ներուժի բացահայտում» նստաշրջանում:
Սրբազան պայքարի՝ հոկտեմբերի 2-ին մեկնարկող «Հաղթանակի և Հույսի» փուլին ընդառաջ, Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսի շարժիչի հատվածում: Տուժածներ չկան:
Արդեն մեկ տարի Ռուբեն Վարդանյանն ապօրինի գտնվում է Բաքվի բանտում։ Ադրբեջանը Վարդանյանին ձերբակալեց 2023-ի սեպտեմբերի 27֊ին՝ Հակարիի կամուրջն անցնելիս։
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման համար պետք է հանրաքվե, որի ժամանակ հայերը ցույց կտան, որ չեն պաշտպանում Ղարաբաղի նկատմամբ հավակնությունները: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, պետության ղեկավարի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Բելառուսի վրա ՆԱՏՕ-ի հարձակման դեպքում միջուկային զենք կկիրառվի, Ռուսաստանը կաջակցի այդ քայլին։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին։
89 տարեկանում մահացել է բրիտանացի դերասանուհի Մեգգի Սմիթը, որը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, խաղացել է բազմաթիվ կինոնախագծերում, այդ թվում՝ «Հարի Փոթեր» և «Դաունթոն աբբայություն»:
Սեպետմբերի 18-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում անցկացվել է «Անվերջություն» խորագրով զորավարժություն՝ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի զինված ուժերի մասնակցությամբ։ Զորավարժությանը մասնակցել են Թուրքիայի ցամաքային զորքերը։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր բորսային շուկայի հայեցակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է, այն կընդունվի հոկտեմբերին, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Մաքսիմ Երմոլովիչը:
Արդեն 25 տարի Եվրոպայի կենտրոնում՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, լույս է տեսնում համաեվրոպական «Օրեր» ամսագիրը:
Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը զորակցել և իր հարգանքի տուրքն է մատուցել Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևող հակամարտության հետևանքով իրենց կյանքը զոհած հայերին։