Թուրքիան և Ադրբեջանը կմեկնարկեն համատեղ ռազմարդյունաբերական ծրագրեր

Թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Ահմեդ Աքյոլը ելույթ է ունեցել Բաքվում ընթացող «Ադրբեջանի ռազմարդյունաբերական 5-րդ միջազգային վաճառք-ցուցահանդեսի» (ADEX 2024) շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Աքյոլը հայտարարել է, որ իրենք ընդլայնում են ընկերության գործունեությունն Ադրբեջանում և արդեն տեղի գործընկերների հետ քննարկում են համատեղ արդյունաբերությանը վերաբերող հարցեր:

«Մենք Ադրբեջանում գեղեցիկ անցյալ ունենք: Ամենադժվար պահերին եղել ենք այս երկրի կողքին»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին նույն միջոցառման շրջանակներում Ադրբեջանի և թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների միջև համատեղ արդյունաբերության մեկնարկի մասին համաձայնագրեր էին ստորագրվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30