Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Հավատացած եմ, որ այս կարևոր շրջափուլում Ձեր հմուտ ղեկավարումն ու առաջնորդությունը կնպաստեն Վրաստանի առավել հզորացմանը և զարգացմանը: Կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը Հայաստանի հետ հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում:

Ցանկանում եմ ընդգծել օրերս Վրաստան կատարած այցելությանս ընթացքում տեղի ունեցած քննարկումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Հավատացած եմ, որ ռազմավարական գործընկերության ոգով համագործակցությունը դրական արդյունքներ է ունենալու մեր երկրների և եղբայրական ժողովուրդների համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30