Իսրայելը Միացյալ Նահանգներից 8,7 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ կստանա բանակին մարտական միջոցներ տրամադրելու և պաշտպանական սպառազինության համակարգեր գնելու համար։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը պաշտոնական այցի շրջանակներում մեկնում է Գերմանիա՝ մասնակցելու Բեռլինում կայանալիք Թուրքիա-Գերմանիա տնտեսության և առևտրի համատեղ կոմիտեի (ETOK/JETCO) 5-րդ ժողովին։
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արդեն նախկին փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականին։ Նա մասնավորապես գրել է․
Ամերիկյան կինոակադեմիայի 97-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։
Մանհեթենի կենտրոնում գտնվող «Թուրքական տանը» (Turkish House, «Тюркеви») 36-հարկանի երկնաքերում կայացել է Էրդողանի առաջին հանդիպումը իրանցի պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանի հետ: Այն տևել է ընդամենը մեկ ժամ, սակայն փորձագետներն ուշադրություն են դարձրել, որ գործընկերները երկխոսել են թուրքերենով, որում որոշակի բազմիմաստ սիմվոլիզմ է նկատվում։
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Միացյալ Նահանգները պետք է վերադառնան միջուկային զինանոցների կրճատման գործընթացին, իսկ մյուս երկրները, որոնք նույնպես ունեն միջուկային զենք, պետք է հետևեն այդ օրինակին։
«Գալստյանը և մյուս 50 արցախցիները հավատացել են ադրբեջանցիների այն հայտարարութւյանը, որ հայերը կարող են մնալ և բնակվել իրենց հողում, իսկ այն պահին, երբ Շահրամանյանի, պայմանական ասած՝ հրամանագիրը, մտել է ուժի մեջ, ադրբեջանցիները հայտարարել են, թե հայերի գտնվելն այնտեղ ապօրինի է և պետք է լքել Ադրբեջանի տարածքը»,- ասաց Կոչուբաևը։
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվազ գյուղում քաղաքացի է հոսանքահարվել և մահացել:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Ռոբերտ Քոչարանի գիրքը ձեռքին լուսանկարված Սիրվարդ Գևորգյանը, որը նշանակվել էր ՀՀ արդարադատության փոխնախարար, հրաժարական է տվել։ Այս մասին նա գրում է ֆեյսբուքյան իր էջում։
Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնության խորհրդարանում։ Նա մասնավորապես անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին և նշել, որ խորհրդարանները մեծ պարտականություններ ունեն երկու երկրների միջև հարաբերությունները պահպանելու հարցում։
Կիպրոսի Պաշտպանության նախարարը այցելել է Եռաբլուր
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
ՀՀ ՍԴ որոշում է կայացրել 2024թ. օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերում հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտականություննրի՝ սահմանադրականությանը համապատասխանության հարցի վերաներյալ.
Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթն անդրադարձել է Նյու Յորքում Փաշինյան–Էրդողան հանդիպմանը։
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՀՀ վարչապետի ավտոշարասյան պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի, ուստի քրեական վարույթը կկարճվի։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է տուժողի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ամերիկյան «NBS News» հեռուստաալիքի թղթակից Քեիր Սիմմոնսին։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, Ադրբեջանի կողմից ավելի վաղ ձեռք բերված Herikks համակարգերը տեղադրված են «Քելբաջարի շրջանում՝ 3 հազար 336 մետր բարձրության վրա»։
«Առաջին հերթին մեր երկրի ռազմական ներուժի հզորացում, անվտանգության ապահովում, պետական սահմանների պաշտպանություն, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում»,- տնտեսական հարցերին նվիրված խորհրդակցության ժամանակ ելույթ ունենալով՝ հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։
Թեհրանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Իրանի միջոցով միավորել Ռուսաստանի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ցանցերը։ Նման առաջարկով հանդես է եկել Իրանի էներգետիկայի նախարար Աբաս Ալիաբադին՝ ԲՐԻԿՍ-ի երկրների էներգետիկայի նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունենում Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա շրջանակներում։
Եթե արևմտյան երկրները հրաժարվում են ռուսական էժան էներգակիրներից, դա նրանց ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի լիագումար նիստում։
Այսօր Մասիս խոշորացված համայնքի և ֆրանսիական Էքս ան Պրովանս քաղաքի միջև ստորագրվեց համաձայնագիր՝ քույր քաղաքներ դառնալու մասին:
Պետրոս Ղազարյանը վաղուց է հանդես գալիս որպես իշխանության ներկայացուցիչ և այժմ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին։
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նրանք, ովքեր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նախորդ բոլոր ձեռնարկները՝ Տեր-Պետրոսյանից մինչև «ֆուտբոլային դիվանագիտություն», բովանդակությամբ համադրելի են համարում ընթացիկ զարգացումների հետ կամ կատարյալ տգետ են կամ վարձու քարոզիչներ:
«Կաթ դպրոցներին» ծրագրի շրջանակում երեխաները խմելու են «Երեմյան Փրոդաքթսի» բարձրորակ կաթը։ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, խմբի կառավարման խորհրդի անդամ, մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը նշում է. «Կաթ դպրոցներում» ծրագիրը Հայաստանում առողջ սնվելու և վարքագծային փոփոխության համատեքստում կարևոր համագործակցություն է։ Եվ ուրախ եմ, որ ծրագրի երկրորդ փուլից արդեն ընդգրկվում են Երևանի դպրոցները։
Մինչ Իսրայելը շարունակում է հարձակումներ իրականացնել Լիբանանի ուղղությամբ, Թուրքիայի «Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերությունը չեղարկում է դեպի Բեյրութ թռիչքները։
Երբ որոշ վայ վերլուծաբաններ խոսում են «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակների մասին ու փորձում իրենց կեղտոտ տրյուկները անելով վատաբանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, համեմատելով այն դրվագները այսօրվա հետ, պետք է առնվազն սահմանափակ ուղեղները դարձնեն ոչ սահմանափակ ու իրենց զոռ տալով վերջապես հասկանան, որ՝
Ասածս ինչ է. ես Տաթևիկի, Ռուբիկի ու իրենց նման դատավորների գործընկերներից չեմ պահանջում, անգամ չեմ ակնկալում, որ անարդար դատական ակտի համար նրանց պետք է արհամարհեն, բայց, հարգելի դատավորներ, եթե մի քիչ թասիբ, նամուս դեռ ունեք, եթե մի քիչ դեռ դատավոր եք, արհամարհեք նրանց, արհամարհեք՝ նրանք ձեր բարևին անգամ արժանի չեն։ Արհամարհեք ոչ թե նրա համար, որ նրանք վատ դատավորնեն են, այլ նրա համար, որ դուք բարոյական մարդիկ եք՝ անկախ ձեր թույլ տված դատական սխալներից։
Թուրքիայի փոխարտգործնախարարներ Այշե Բերրիս Էքինջին, Բուհանեթթին Դուրանն ու Նուհ Յըլմազը մասնակցել են Նյու Յորքում կայացած տարբեր ֆորումների և մի շարք հանդիպումներ ունեցել միջազգային կառույցների ղեկավարության հետ։