
Կարելի՞ է եկեղեցուց մեռոնաջուր վերցնել և տուն տանել

Կարելի՞ է եկեղեցուց մեռոնաջուր վերցնել և տուն տանել:
✅ Իսկապես, երբեմն մարդիկ գալիս են եկեղեցի և մեռոնաջուր խնդրում հիմնականում իրենց հիվանդի համար, որպեսզի այն քսեն հիվանդի մարմնի ցավոտ մասերին: Որոշներ էլ այն ուզում են և հետագայում օգտագործում զանազան կախարդությունների և գուշակությունների համար` իմանալով Ս. Մյուռոնի զորության մասին:
✅ Պետք է գիտենալ, որ Ս. Մյուռոնին կարող է մոտենալ միայն քահանայական ձեռնադրություն և օծում ունեցող հոգևորականը: Ավելի խոնարհ աստիճան ունեցողները և հատկապես աշխարհականները չեն կարող անգամ դիպչել Ս. Մյուռոնին:
✅ Ուստի ճիշտ չէ մյուռանաջուր տալն աշխարհականներին: Նմանատիպ դեպքերում հոգևորականները թող ջուր օրհնեն առանց Մեռոն կաթեցնելու և տան այդ մարդկանց, կամ այցելեն տուն և մասնավոր կարգ կատարեն հիվանդների համար:
Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան