
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Իսպանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին տիտղոսը։ Կանանց 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով չեմպիոն հռչակվեց Էմմա Պողոսյանը։
Պոկում վարժությունում նա 100 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը։ Հրում վարժությունում 133 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ։
Երկամարտում նա 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած մեքսիկացի Էրնանդեսին։
Ավելի վաղ, այս առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի բրոնզե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային կարգում, Աննա Ամրոյանը՝ 76 կգ քաշային կարգում։