Օբաման վերելակում հայտնվել է զինված հանցագործի հետ. The Washington Post
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ատլանտա կատարած այցի ժամանակ նույն վերելակում է գտնվել եռակի դատվածություն ունեցող զինված տղամարդու հետ:
Հաղորդվում է, որ տղամարդը հանդիսացել է Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոնի անվտանգության աշխատակից, ուր և ժամանել է Օբաման: Իրավիճակին ծանոթ մարդիկ հայտնել են, որ տղամարդն իրեն տարօրինակ է պահել ու չի դադարել բջջային հեռախոսով ԱՄՆ նախագահին նկարահանել, երբ այդ մասին խնդրել են նրան:
Երբ բացվել են վերելակի դռները, Օբաման դուրս է եկել Գաղտնի ծառայության աշխատակիցների մեծ մասի ուղեկցությամբ: Մի քանի մարդ մնացել է վերելակում՝ անվտանգության աշխատակցին հարցաքննելու համար: Միջադեպը գրանցվել է սեպտեմբերի 16-ին, ինչից հետո տղամարդուն անմիջապես հեռացրել են աշխատանքից: Տարվում է հետաքննություն: