ՌԴ-ը համաձայնվել է մեծացնել «Երկնագույն հոսք» գազատարով Թուրքիային հատկացվող գազի ծավալը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմը» 3 միլիարդ խորանարդ մետրով կմեծացնի Սև ծովի հատակով անցնող «Երկնագույն հոսք» գազատարի հզորությունը՝ այն հասցնելով մինչև 19 միլիարդ խորանարդ մետրի:

Այս մասին Մոսկվայում «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Նա ընդգծել է, որ «Երկնագույն հոսք» գազատարով Թուրքիային ռուսական գազի մատակարարման ծավալը 16 միլիարդ խորանարդ մետրից 19 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու համար անհրաժեշտ է արդիականացնել Ռուսաստանում «Բերեգովայա» կոմպրեսորային կայանը, իսկ Թուրքիայում՝ Դուրուսուի ընդունող տերմինալը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031