![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի խորհրդարանի դռնփակ նիստում կքննարկվի Իրաքում ու Սիրիայում անդրսահմանային գործողություններ ձեռնարկելու հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2014/10/meclis-genel-kurulu.png)
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ վաղը դռնփակ պայմաններում կանցկացվի Թուրքիայի խորհրդարանի նիստը, որում քննարկվելու են Իրաքի ու Սիրիայի տարածքում անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնելն արտոնող օրինագծերը:
Այս մասին հայտարարել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Մուսթաֆա Էլիթաշը: Նրա խոսքերով՝ խորհրդարանի դնռփակ նիստում քննարկվելու է «Իսլամական պետություն» ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) սպառնալիքներին ռազմական պատասխան տալու հարցը:
Իրաքի տարածքում անդրսահմանային գործողությունների անցկացումը Թուրքիայի խորհրդարանը շարունակ մեկ տարով երկարաձգում է 2006 թվականից, իսկ Սիրիայի պարագայում՝ 2012 թվականից: Թուրքիայի խորհրդարանի համար օրենսդրական նոր տարին մեկնարկում է այսօր՝ հոկտեմբերի 1-ին: