
ԱՄՆ-ը կարող է ավելի քան 2000 ծովային հետևակային ուղարկել Մերձավոր Արևելք ու Ասիայի այլ շրջաններ

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Պենտագոնը հայտարարել է, որ մտադիր է 2300 զինծառայողից բաղկացած ծովային հետևակի օպերատիվ նոր ստորաբաժանում տեղակայել Մերձավոր Արևելքում ու Ասիայի տարբեր շրջաններում՝ ճգնաժամերին արձագանքելու համար:
Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կայքը: Դրանում նշված է, որ հատուկ զորամիավորումը ստեղծվելու է ծովային հետևակի կորպուսի ու ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների հիման վրա:
Ընդգծվում է, որ հատուկ խումբը տվյալ գոտում կբարելավի անվտանգության ոլորտում համագործակցելու հնարավորությունները՝ այդ թվում նաև զորավարժություններ անցկացնելով ու անկանխատեսելի իրավիճակներին արձագանքելով: