Վրաստանն ու Մոլդովան ստորագրելու են ռազմական համագործակցության մասին համաձայնագիր

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Մոլդովայի պաշտպանության նաախարար Վալերի Տրոենկոն պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Դա տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հրավերով:

Երկու երկրների պաշտպանության նախարարները Թբիլիսիում ստորագրելու են ռազմական համագործակցության մասին համաձայնագիր: Հանդիպման ժամանակ նախարարները կքննարկեն ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների մի շարք ասպեկտներ, դրանց ընդլայնման հեռանկարներն ու փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած այլ հարցեր:

Տրոենկոն Թբիլիսիում հանդիպումներ է ունենալու նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ու Վրաստանի եվրոպական ու եվրաատալանտյան կառույցներին ինտեգրվելու հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլու հետ: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031