Փակվել է 30 հազար աշխատատեղ. Իլհամ Ալիև
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում, որը նվիրված էր 2015 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման 9 ամիսների արդյունքներին, ասել է, թե վստահ է, որ ձեռնարկվելու են լուրջ քայլեր՝ լավացնելու երկրի բիզնես-միջավայրը:
«Պետք է ասել, բազմաթիվ բողոքներ են ստացվում՝ կապված ստուգումների հետ: Ստուգումների թիվը բավական մեծ է, իսկ ստուգումներ իրականացնող կազմակերպությունները կարծես մրցում են իրար հետ: Դա անթույլատրելի է»,- հայտարարել է Ալիևը:
Վերջինս մատնանշել է փաստը, որ արդյունքում ստուգումներ իրականացնողներն ստանում են իրենց «բաժինն» ու հեռանում:
«Դա է իրականությունը: Դա ոչ ոքի համար գաղտնիք չէ: Հարկավոր է վերջ տալ դրան: Պետք է կտրուկ նվազեցնել նման ստուգումների թիվը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Վերջինս նաև հայտնել է, որ թեև 9 ամիսներին ստեղծվել է 67 հազար մշտական աշխատատեղ, միաժամանակ, փակվել է մոտ 30 հազար աշխատատեղ: