Բաժիններ՝

Դրեզդենում հազարավոր մարդիկ մասնակցել են հակաիսլամական երթի

Գերմանիայի Դրեզդեն քաղաքում երեկ տեղի է ունեցել բազմահազարանոց ակցիա, որին մասնակցել են իսլամական միգրացիայի հակառակորդները: Նրանց առաջնորդել է Pegida հասարակական շարժումը:

Ինչպես հայտնում է DW-ն, պաշտոնական իշխանությունները հրաժարվել են հայտնել ակցիայի մասնակիցների թիվը: Լրագրողների կարծիքով՝ նրանց թիվը կազմել է 7-9 հազար մարդ:

1780204_20151013112919

Սա վերջին 7 օրում արդեն երկրորդ ակցիան է, նախորդը տեղի էր ունեցել հոկտեմբերի 5-ին: Ինչպես նշում է DW-ն, Pegida-ն («Եվրոպացի հայրենասերներն ընդդեմ Արևմուտքի իսլամացման») մեծ ճանաչում է ստանում Գերմանիա ներգաղթյալների հոսքին զուգահեռ:

Երթի մասնակիցները քննադատել են Անգելա Մերկելին: Շարժման ղեկավարներից Տատյանա Ֆեստերլինգը նրան անվանել է «Եվրոպայի ամենավտանգավոր կինը»: Մեկ այլ հռետոր Մերկելին մեղադրել է նրանում, որ նրա քաղաքականության հետևանքով Գերմանիան «ջունգլիի» է վերածվում:

Pegida-ն ձևավորվել է Դրեզդենում: Շարժումն առաջացել է անցած տարեվերջին:

1780208_20151013112920

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս