Բաժիններ՝

Դամասկոսում Ռուսաստանի դեսպանության վրա ականանետերից կրակ են բացել

Դամասկոսում ՌԴ դեսպանության վրա ականանետերից կրակ են բացել, դիվանագիտական ներկայացուցչությունում տուժածներ չկան: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է դիվանագիտական ներկայացուցչությունում աղբյուրը:

«Երկու ական ընկել է Դամասկոսում ՌԴ դեսպանության տարածքում: Դիվանագիտական ներկայացուցչությունում տուժածներ չկան: Հասցվել է նյութական վնաս»,- հայտնել է նա:

Բացի այդ՝ ինչպես գործակալությանը հայտնել է ականատեսը, մի քանի ական պայթել է Սիրիայում ՌԴ գործողություններին աջակցող ակցիայի անցկացման վայրի մոտակայքում:
«Ականներն ընկել են այն վայրում, որտեղ տեղի է ունենում խաղաղ ցույց, որն իր աջակցությունն էր հայտնում Սիրիայում ռուսական գործողություններին: Կան վիրավորներ: Տարածքը, որտեղ պայթել են ականները, փակ է»,- հայտարարել է ականատեսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս