Իրանի խորհրդարանը հավանության է տվել «վեցյակի» հետ համաձայնագրի իրագործման մասին օրինագծին
Իրանի խորհրդարանը հավանության է տվել երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ «վեցյակի»հետ համաձայնագրի իրագործման օրինագծին, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Համաձայնագրի իրականացմանը երեքշաբթի կայացած նիստում հավանության են տվել Իրանի խորհրդարանի 161 պատգամավորներ, 59-ը դեմ է քվեարկել, 13-ը՝ ձեռնպահ:
Քվեարկությանը մասնակցել է 230 օրենսդիր, նշում է գործակալությունը: Ավելի վաղ՝ կիրակի, Իրանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ վավերացրել էր համատեղ համաձայնագրի իրականացման գործողությունների համընդգրկուն ծրագրի ընդհանուր շրջանակները:
Իրանը և «վեցյակն» այս տարվա հուլիսի 14-ի գիշերը ձեռք բերեցին պատմական համաձայնագիր իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման վերաբերյալ:
Դժվարին բանակցություններն ավարտվեցին գործողությունների համատեղ բազմակողմանի ծրագրի ընդունմամբ, որի իրագործումը Իրանի վրայից ամբողջությամբ կհանի ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված տնտեսական մի շարք պատժամիջոցները: