Բաժիններ՝

Ահաբեկչություններ Երուսաղեմում. 2 մարդ սպանվել է, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել

Այսօր Երուսաղեմում գրեթե միաժամանակ տեղի է ունեցել երկու ահաբեկչություն, որի հետևանքով սպանվել է 2 մարդ: Եվս 20 մարդ վնասվածք է ստացել, հայտնում է իսրայելական հեռուստաալիքը:

Մինչ այդ, ըստ ոստիկանության տվյալների, հարձակումների հետևանքով սպանվել է 1 մարդ: Իրավապահների տեղեկություններով՝ ուղևորատար ավտոբուսում հրաձգություն է սկսվել:

Բացի այդ՝ իրականացվել է նաև դիտավորյալ հարձակում անցորդների վրա:
Միևնույն ժամանակ, մեկ այլ հեռուստաալիք հայտնում է 1 զոհի ու 16 վիրավորի մասին, տեղեկացնում է korrespondent.net-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս