Բաժիններ՝

ԵՄ-ի ու Հայաստանի միջև նոր` շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն մինչև տարեվերջ

Եվրամիության արտաքին հարցերով խորհուրդը երկուշաբթի հաստատել է Եվրահանձնաժողովի ու ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի մանդատը՝ Հայաստանի հետ սկսել ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններ:

Բանակցությունները պաշտոնապես կմեկնարկեն մինչև տարեվերջ, հայտնում է Interfax-ը: Ինչպես նշված է ԵՄ խորհրդի վճռում, նոր համաձայնագիրը կլինի իրավական առումով պարտադիր ու համընդգրկուն: Այն կփոխարինի Եվրամիության ու Հայաստանի միջև գոյություն ունեցող Գործընկերության ու համագործակցության մասին համաձայնագրին:

«Եվրամիությունը լի է վճռականությամբ հետագայում ևս զարգացնել ու ամրապնդել Հայաստանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն և Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում»,- ասվում է որոշման մեջ:
Ի սկզբանե, ԵՄ-ն Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային ու Հայաստանին՝ որպես Արևելյան գործընկերության անդամներ, առաջարկել էր կնքել նոր՝ տնտեսական ինտեգրման ու քաղաքական ասոցացման համաձայնագիր, որը ներառելու էր ԵՄ-ի հետ ազատ առևտուր:

2013 թվականին Հայաստանը, որի հետ համաձայնագիրն արդեն պատրաստ էր, հրաժարվեց այն ստորագրել: Ինչպես նշում են Բրյուսելում, Հայաստանն այդ քայլին գնաց Մոսկվայի պարտադրմամբ: Վրաստանն ու Մոլդովան ստորագրեցին ու վավերացրեցին իրենց համաձայնագրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս