Սիրիայի կառավարական զորքերը գրոհում են Դամասկոսի մերձակայքում գտնվող զինյալների դիրքերը
Սիրիայի կառավարական զորքերը ակտիվ գործողություններ են մղում երկրի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում գտնվող զինյալների դիրքերի ուղղությամբ: Զորքերը քայլ առ քայլ ահաբեկիչներից ազատում են առանձին տներ ու փողոցներ, հայտնում է LifeNews-ը:
Ահաբեկիչների դիրքերի վրա հարձակումներն իրականացվում են ինչպես երկնքից, այնպես էլ ցամաքից:
Սիրիական զորքերի ցամաքային հարձակումից առաջ սիրիական ավիացիան 5 հարված է հասցրել ահաբեկիչների կուտակման վայրերի ուղղությամբ Դամասկոսի Ջոբրայե արևելյան արվարձանում:
«Մենք հետևում ենք թշնամու տեղաշարժին: Աշխատում ենք հիմնականում դիպուկահարների կետերի ճնշման ուղղությամբ»,- հայտնել է սիրիական բանակի զինծառայողներից մեկը:
https://www.youtube.com/watch?v=XnD27v7kWgI