Բաժիններ՝

«System of a Down« խումբը մրցանակ կստանա

Փարաջանով-Վարդանովի անվան ինստիտուտը հոկտեմբերի 21-ին մրցանակաբաշխության ժամանակ պատրաստվում է մրցանակ հանձնել աշխարհահռչակ «System of a Down» խմբին: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հոլիվուդում: Խումբը կպարգևատրվի «Wake Up the Souls»՝ «Արթնացեք հոգիներ» շրջագայության համար, որը, ըստ մրցանակաբաշխության կազմակերպիչների՝ նրանց արդարության ձգտելու վկայությունն է։ Ի դեպ, անցյալ տարի այս մրցանակը հանձնել էին հանրահայտ ռեժիսոր Մարտին Սքորսեզեին։

Հավելենք, որ Փարաջանով-Վարդանովի անվան ինստիտուտը զբաղվում է Սերգեյ Փարաջանովի և Միքայել Վարդանովի աշխատանքների պահպանմամբ և ցուցադրությամբ, ովքեր իրենց կյանքը նվիրել էին բռնապետական ռեժիմների անարդարության դեմ պայքարին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս