Առաջվա պես տաշտերով, կռուշկաներով ենք լողանում, «գազելներն» էլ հրաժարվում են գյուղ մտնել. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Արթիկի տարածաշրջանի Հայրենյաց գյուղի բնակիչները զայրացած են իշխանությունների անգործությունից ու վերաբերմունքից։ Նրանց բողոքելով, սովետը քանդվեց-չքանդվեց՝ այս գյուղին տեր լինող չեղավ։ Գյուղ մտնող ճանապարհը սարսափելի վիճակում է։ Ըստ գյուղացիների, տաքսիները, շտատօգնության մեքենաները, շատ դեպքերում անգամ «գազելները» հրաժարվում են գյուղ մտնել։ «Առավոտի» հետ զրույցում գյուղացիներն ասացին. «Հասկացանք, որ ոչ մի բանի մասի չեն մտածում, գոնե ճանապարհների մասին մտածեն, մի հատ ճամփա սարքեն, գոնե մարդիկ ազատ ելումուտ անեն։ Շտապօգնաթյունն էլ դժվարությամբ է գալիս, մինչեւ տեղ են հասնում, ժամանակն անցնում է, հիվանդն էլ ավելի են վատանում։ Մեր գյուղը մեծ գյուղ չէ, որ բյուջե ունենա ու գյուղապետարանը կարողանա իր բյուջեով մի բան անել։ Մերը փոքր գյուղ է, բոստանաբանջարանոցային բաներ չկան, ոչ ոռոգման ջուր ունենք, մենակ եկեղեցու կողքի աղբյուրի ջուրն է, էն էլ 20 րոպե են տալիս։ էն խիստ անհրաժեշտ ժամանակ անգամ 20 րոպեից ավել չկա ջուր, լողանալն անգամ կտրել է մեր գյուղի բնակիչների գլխից։ Առաջվա պես տաշտերով պիտի դնենք, որ լողանանք, ջուր չկա, 20 րոպե էլ ջուր տա՞ն, մարդ ես, ասենք՝ էդ պահին զբաղված ես, մինչեւ գալիս ես, էլ ջուր չկա»։ Բացի այդ, ըստ գյուղացիների, գյուղը չունի ռոգման ջուր, տեխնիկայի դարաշրջանում իրենք «առաջվա պես տաշտերով ու կռուշկաներով են լողանում»։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս