Իրանն ու ԵՄ-ն քննարկել են սիրիական ճգնաժամի հարցը
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված ընթացիկ իրավիճակը:
Աբդոլահիանը, ով գտնվում է Բրյուսելում, պլանավորել է անցկացնել հանդիպում Եվրամիության այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև խորհրդատվություններ է նշանակել նրանց հետ տարածաշրջանային հարցերով, մասնավորապես Սիրիայի վերջին իրադարձությունների մասին, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
Իրանը վերջերս առաջարկել էր սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման նորացված պլան:
Պլանն ուղղված է Սիրիայում իշխանության ճգնաժամի կանխարգելմանը, փախստականներին օգնություն ցուցաբերելուն, Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելուն: