Գալոյանի կինը պատմում է, թե ինչը հանգիստ չի տվել ամուսնուն կյանքի վերջին օրերին. yerkir.am
Ամիսներ առաջ կյանքից հեռացավ գրող, քրեական կենսագիր Սերգեյ Գալոյանը: Գալոյանի կնոջ խոսքով՝ ամուսինը երբևէ որևէ հիվանդությունից չի գանգատվել, ամեն ինչ եղել է հանկարծակի: Կյանքի վերջին օրերին գրողին հանգիստ չի տվել այն միտքը, որ պարտք է մնացել համակարգչի մուտքագրող (շարող) մի աղջկա, ով պետք է շարեր Գալոյանի հեղինակած՝ Դոն Պիպոյի մասին գիրքը: Հիվանդության պատճառով Գալոյանն այդպես էլ չի կարողացել մտաբերել աղջկա անունն ու հասցեն: Գալոյանի կինը՝ Անահիտ Թովմասյանը, հույս ունի, որ անհայտ աղջիկը կգտնվի և կգա իր պարտքի հետևից:
Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում