Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Հաղարծին գյուղին հարակից «Բերձենի հողեր» կոչվող սարամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվել և ընկել է ձորը:
Եվ գիտեմ, որ գալու է մի շրջան, երբ ոչ սիրահարվելու եմ, ոչ էլ հիասթափվելու , այլ ՍԻՐԵԼՈՒ եմ ամեն ինչ, ինչպիսին որ կա կյանքում։ Ես դա անվանում եմ իմաստության և երջանկության շրջան»:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 11.30-ին, «ՎԱԶ- 21214» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1936 թ. ծնված Ջիվան Սաֆարյանին և բախվել թիվ 58 երթուղու «Հունդայի» մակնիշի ավտոբուսին:
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում, հիմնականում հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 1000 կրակոց:
Սլովենիայի խորհրդարանը հավանության է արժանացրել օրենքը, որը բանակին հավելյալ լիազորություններ է տալիս Խորվաթիայի հետ սահմանին փախստականների հոսքի վերահսկողություն իրականացնել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին ընդառաջ իշխանությունները լծվել են ընտրացուցակները դգել-փչելու սրբազան գործին. տեղեկություններ կան, որ նրանք այս անգամ հույսը ոչ թե անդրշիրիմյան աշխարհի վրա են դրել, որն ընտրությունից ընտրություն «հարություն» է առնում՝ փրկելով իշխանություններին՝ այլ արտագաղթածների։
Twix, Snickers, Kit Kat, M&M’s, Mars, Bounty տեսակի բոլոր հայտնի շոկոլադե սալիկները երեւանյան գրեթե բոլոր խանութներոմ կտրուկ էժանացել են։ Նախկինում փոքր Snickers գինը կազմում էր 250-270 դրամ, իսկ այժմ 200։
«Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անցած շաբաթ Հայաստանում կուսակցություն ստեղծելու մասին հայտարարելիս հպարտացել էր, որ ՌԴ-ում գործում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դաբրոյով»:
Վենետիկի հանձնաժողովի քարտուղարը երեկ պատասխանել է «ՀԺ»-ի հարցին՝ արդյոք իրե՞նք են ՀՀ իշխանություններին խնդրել հետամուտ լինել Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին։
Նրան կփոխարինի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը։ Ուշագրավ է, որ ոստիկանապետը որոշել է ՕՎԻՐ-ի պետին փոխել սահմանադրական հանրաքվեի նախօրեին։
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից ու վթարային իրավիճակներից խուսափելու համար՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի Ամիրյան, Զաքիյան և Քոչինյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ խաչմերուկում կկառուցվի լուսացուցային օբյեկտ և այն կդառնա կարգավորվող խաչմերուկ:
Apple-ը App Store-ից հեռացրել է 250 հավելված, որոնք անձնական տեղեկություններ են հավաքել օգտատերերի մասին, գրում է բրիտանական The Guardian-ը՝ հղում կատարելով SourceDNA ընկերությանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Խունկը ծխելուց հետո մնացորդը կարելի՞ է աղբարկղի մեջ գցել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին, պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Օրինակ, բանանը կաթնային մթերքների հետ օգտագործելիս՝ կարող եք դանդաղեցնել մարսողությունը, փոխել աղիքային ֆլորան, խթանել օրգանիզմում տոքսինների առաջացումը:
Ոստիկանության բաժնում նախապես նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ մի տղամարդ իր ավտոմեքենայով իրեն իբրև առևանգել և տարել է քարե տնակ, որտեղ իր կամքին հակառակ՝ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել:
Տեսահոլովակը որպես այդպիսին ռեժիսոր չունի, մենք՝ բոլորս ենք դրա ռեժիսորը: Այս երգի համար նման տեսահոլովակ ստեղծելու գաղափարը, անկեղծ ասած, կնոջինս է, կարծում եմ այն շատ համահունչ է այս երգին:
Պրեմիեր Լիգայի նախկին աստղերը ձեռք են բերել Մանչեսթերյան բորսայի պատմական շենքը՝ այն հյուրանոցի վերակառուցելու նպատակով:
Ոչ թե կրոնը, այլ եկեղեցին է սահմանում կրոնական օրենքներ: Մեր Եկեղեցու սուրբ Հայրերի սահամանած կարգով հուղարկավորության կարգը բաժանվում է երեք մասի՝ տան կարգ, եկեղեցու կարգ և գերեզմանի կարգ:
Ես չեմ երազում, որ մեր երգերը բոլորը լսեն։ Այդ «մի զանգվածով» շատ հաճելի առաջ ենք գնում։ Երգ կա, որը բեռնում եմ «Youtube», 1500 դիտում է ունենում, սակայն այդ 1500-ն իսկապես «լսած դիտում» է։ Կան նաև երգեր, որոնք 80-100 հազար դիտում են ունենում, ես դրանք հանգիստ եմ թողնում և չեմ շարունակում այդ գիծը։
«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Ռեալի» հետ խաղի սպասումներով: «Մենք գիտենք, թե ինչ է պետք անել` «Ռեալին» հաղթելու համար: Ուրախ կլինեի նրանց հետ խաղալ, և մենք պատրաստ ենք այդ մարտահրավերին:
Ուժեղացված ծառայություն Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին, մասնավորապես տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքներին, «Շիրակ կենտրոնը» շարունակում է տրամադրել վառելափայտ, հագուստ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց՝ անվասայլակներ:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է թիմի, ինչպես նաև՝ առանձին ֆուտբոլիստների ընդունակությունների մասին կարծիքով:
Ավանդական բժշկության մեջ մեղրն ու ընկույզը համարվում են ամենահզոր դեղամիջոցներից մեկը, որը բուժում է մի քանի հիվանդություններ: Այս խառնուրդն օրգանիզմին ապահովում է վիտամիններով, ճարպերով, պրոտեիններով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Արտակ Ղազարյանը ծառայողական գործունեության ընթացքում դիտավորությամբ կատարել է բռնության գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից, որի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի իրավունքներին և օրինական շահերին:
Հոկտեմբերի 17-18-ը Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը, որը կրում էր «Ծիածան» անվանումը:
Հարցին, թե ինչպե՞ս է կարողանում միշտ այդքան մարզական և «թարմ» տեսք ունենալ՝ Ե. Պլյուշչենկոն պատասխանեց. «Պետք է շատ քնել: Իսկ ես այսօր լավ չեմ քնել: Երբ ասուլիսն ավարտենք, գնալու եմ մի ժամ քնեմ: Իսկ առհասարակ պետք է սիրել կյանքը, սպորտը: Սիրում եմ խաղալ գոլֆ, հոկեյ, թենիս, ֆուտբոլ, սիրում եմ ձկնորսությունը… Այն ամենը, ինչ կապված է սպորտի և շարժման հետ»:
ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ, 1988 թվականին ծնված Լևոն Վալենտինի Դանիելյանը, իր անձը կարևորելու և վստահություն ներշնչելու համար շրջապատում ներկայանալով որպես Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակից, Գորիս քաղաքի երկու բնակիչներից՝ շուկայականից անհամեմատ էժան գներով ավտոմեքենաներ նրանց վաճառելու, իսկ մեկ այլ բնակչից՝ դստերը բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելու հարցում օգնություն ցուցաբերելու պատրվակներով, խաբեությամբ պահանջել և ստացել է 35.000 ԱՄՆ դոլար գումար։