
Apple-ը App Store-ից հեռացրել է տվյալներ հափշտակող հավելվածները

Apple-ը App Store-ից հեռացրել է 250 հավելված, որոնք անձնական տեղեկություններ են հավաքել օգտատերերի մասին, գրում է բրիտանական The Guardian-ը՝ հղում կատարելով SourceDNA ընկերությանը:
Ինչպես հաղորդվում է, SourceDNA-ի համակարգչային անվտանգության փարձագետները App Store հավելվածների խանութում հայտնաբերել էին ծրագրեր, որոնք օգտագործում էին գաղտնի API-ներ (ծրագրավորման ինտերֆեյս) օգտատերերի անձնական տվյալները յուրացնելու համար:
Ինչպես պարզվել է, վտանգ է ներկայացրել չինական Youmi ընկերության ստեղծած ծրագրային ապահովումը: Սխեման ստանում էր iPhone-ի ու iPad-ի սեփականատերերի կոնֆիդենցիալ տվյալները շղթայական կերպով:
Ավելի ուշ Apple-ը հեռացրել է վարակված 256 հավելվածները, սակայն դրանց բեռնման ընդհանուր թիվը գերազանցել է 1 մլն-ը: