
Կլոպ. «Առանց իմ ցանկության՝ ոչ մի ֆուտբոլիստ չի հայտնվի «Լիվերպուլում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը լրագրողների հետ զրույցում նշել է, որ առանց իր իմացության՝ ոչ մի ֆուտբոլիստ չի հայտնվի «Լիվերպուլում»:
«Եթե ինձ որևէ ֆուտբոլիստ պետք չլինի, ապա նա չի հայտնվի «Լիվերպուլում»։ Դա շատ նորմալ է։
Եթե ակումբը ցանկանում է գնել Զլատան Իբրահիմովիչին, ով 34 տարեկան է ու շատ բարձր տրանսֆերային արժեք ունի, միանշանակ խորհրդակցում է գլխավոր մարզչի հետ: Նորմալ հարաբերություններ են»,- ասել է Կլոպը։
Սիրարփի Աղաբաբյան