
Երևան-Կիև չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

Հունվարի 19-ին, ժամը 06.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան-Կիև չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Կիև չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1968 թ. ծնված Նուշիկ Մ.-ի ձեռքի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է անհայտ տրամաչափի 1 փամփուշտ:
Նուշիկ Մ.-ն բերման է ենթարկվել գծային բաժին:
Կատարվում է հետաքննություն: