Ավտոմեքենաները չեն կարողանում Ռուսաստանից հատել Վրաստանի սահմանը
Ռուսաստանից ուղևորվող ավտոմեքենաները չեն կարողանում հայտնվել Վրաստանում: Բանն այն է, որ եղանակային վատ պայմանների հետևանքով փակ է Կոբի-Գուդաուրի ավտոճանապարհը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ինչպես IPN-ին հայտնել են Վրաստանի տարածքային զարգացման նախարարությունից, եղանակային վատ պայմանների պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը արգելված է:
Ինչ վերաբերում է «Կազբեգի» մաքսային-անցագրային կետին, ինչպես հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից, մաքսային ծառայությունն աշխատում է սովորական՝ 24-ժամյա ռեժիմով:
Ինչպես հայտնում է TASS-ը, գրեթե 100 մեքենա է հավաքվել Հյուսիսային Օսիայում՝ ռուսական սահմանի հարևանությամբ: Փակ են Վրաստան տանող ավտոճանապարհները:
«Վրաստանի հետ սահմանին Ռազմավիրական ճանապարհի բացմանն սպասում է 75 մեքենա, որոնցից 65-ը բեռնատար է: Անդրկովկասյան ավտոմայրուղում իրենց հերթին են սպասում 2 բեռնատար ու 2 մարդատար մեքենաներ»,- հայտնել են Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ից:
Նշենք, որ Ռազմավիրական ճանապարհը փակ է հունվարի 19-ից՝ կապված Վրաստանի եղանակային անբարենպաստ պայմանների հետ: