
57-ամյա մանկավարժը 9-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել

Երևանի դպրոցներից մեկում աշխատող մանկավարժը մեղադրվում է աշակերտուհու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:
57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով մանկավարժ Երևանի դպրոցներից մեկում անառակաբարո գործողություններ է կատարել նույն դպրոցի 9 դասարանի աշակերտուհի ՝ ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա նկատմամբ: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան: