Հունվարի 24-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հունվարի 24-ին հովտային գոտիներում‵ թաց ձյուն: Հունվարի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Կարծում եմ՝ 20 օրից մինչև 1 ամիս կմնան Երևանում. հատուկ կարանտինի շրջան է պահանջվում արտերկիր տեղափոխելու համար, բացի այդ արջերին նաև համարակալելու ու պատվաստելու են: Մինչ այդ էլ կլուծվի նրանց տեղափոխման համար անհրաժեշտ անձնագրերի հարցը»
Հունվարի 22-ին մի քաղաքացի ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 18.30-ի սահմաններում Թումանյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց Արման Ո.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իր որդուն` 1998 թ. ծնված Ռաֆաել Կ.-ին:
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը քննադատել է ԴԱԻՇ-ի դեմ Մերձավոր արևելքում գործող կոալիցիայի մնացած մասնակիցներին, հայտնում է BBC-ն:
Երկու դուստրերի մայրը նախ վիճաբանել է կրտսեր դստեր` առաջին կուրսի ուսանողուհու հետ: Ապա խոհանոցային դանակով փորձել է հարվածել նրան:
Ըստ Աշոտ Թավադյանի՝ քանի որ հայկական դրամը էապես «ծանրացել» է ոչ միայն ռուսական ռուբլու, այլ նաև տարածաշրջանի ազգային արժույթների և եվրոյի նկատմամբ, ապա մեր ապրանքի արտասահմանյան արժույթով թանկացման պատճառով արտահանումը Ռուսաստան կրճատվել է 28%, ինչն, ըստ նրա՝ դոլարի արտահայտությամբ է, այլ ոչ թե ֆիզիկական ծավալներով
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելել է Հայկ Կյուրեղյանին և Գևորգ Սաֆարյանին:
Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 22-ին ձերբակալվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շ.Բախշյանը։
Հունվարի 15-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Արտուշի և Հարութի կողմից 1945 թ. ծնված Տարիել Կ.-ին սպանության սպառնալիք տալու մասին:
Եղանակի տեսության տվյալների համաձայն, Վաշինգտոնում և մոտակա նահանգներում ընթացիկ երեք օրերի ընթացքում 30-90 սանտիմետր ձյան տեղումներ են սպասվում: Տարածաշրջանի բնակիչները նաև նախազգուշացվել են ուժեղ և գուցե կործանիչ քամիների, զգալի սառցակալման և ափամերձ տարածքների ջրհեղեղների մասին:
«ԵՏՄ-ն, որքան էլ կայացման փուլում է ու խոցելի տեղեր ունի, մեր տարածաշրջանում չունի այլընտրանք, այլընտրանք չունի նաև Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին: Եթե մենք հրաժարվեինք անդամակցել, դա կլիներ ինքնասպանություն»,- այսօրվա ասուլիսին նշեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային, որ կազմակերպության 15 անդամ-երկրները չեն վճարել անդամակցության վճարը ու ներկայում կարող են ՄԱԿ-ում քվեարկել միայն բացառիկ դեպքերում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին վտանգավոր չի համարում ազգային արժույթի արժեզրկումը: Նրա խոսքով՝ իշխանությունը լավատեսորեն է տրամադրված ու երկարաժամկետ հեռանկարում ոչ մի բացասական բան չի նկատում այն բանում, որ այսօր լարին արժեզրկվում է, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարճատև գործնական ուղևորության շրջանակում ժամանել է Թեհրան, որն ուղղված է Մերձավոր արևելքի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հունվարի 23-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում՝ «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող պահեստում հրդեհ է բռկվել:
Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը Եվրամիության հետ տարեկան համեմատությամբ կրճատվել է 33,9%-ով ու 2015թ. կազմել 9 695 միլիոն դոլար, հայտնում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն:
Վրացական «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կոչ է արել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին հրավիրել Ազգային անվտանգության խորհրդի հատուկ նիստ՝ քննարկելու «Գապրոմի» հետ բանակցությունների հարցը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հունվարի 21-ին Վարշավայի Զիգմունտ Յան Ռումելի անվան հանրային գրադարանում տեղի ունեցավ «Հանդիպում Հայաստանի հետ» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, Վարշավայի Զիգմունտ Յան Ռումելի անվան հանրային գրադարանը, «Լեհաստան-Արևելք» և «Լեհաստան-Հայաստան» ընկերակցությունները:
Նվազագույնը 9 մարդ է զոհվել ԱՄՆ-ի արևելյան հատվածում ավտովթարների հետևանքով, որոնց պատճառը եղել է ձնաբուքն ու մերկասառույցը, հայտնում է Associated Press-ը:
Կանադայի Սասկաչևան նահանգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, համաձայն ոստիկանության տեղեկությունների, զոհվել է 4 մարդ: Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտնել էր 4 զոհի մասին, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ Իրանի հարավում տեղի է ունեցել 5,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ:
Հունվարի 22-ին, ժամը 20.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի գործով արդեն կա ձերբակալված:
Թուրքիայում՝ Ֆեթհիե հանգստավայրի նավահանգստում, այրվել է Princess 95 զբոսանավը, հայտնում է Daily Mail-ը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 23-ին, ժամը 07.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, ներսում կան արգելափակված քաղաքացիներ, և առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը խոսել է նոր թիմ տեղափոխվելու, այնտեղ հարմարվելու և հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին:
«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկություն է հայտնել, որ թիմի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսն ընդգրկվի թիմի մարզչական շտաբում: Goal-ը հայտնում է, ոչ Պերեսը վստահ է, որ Կառլոսը շատ է օգնելու իրենց:
«Մադրիդի Ռեալի» ղեկավարությունն արգելել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին հաճախակի այցելել Մարոկկո, որտեղ ապրում է նրա բռնցքամարտիկ ընկերը:
Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի կարծում, որ իր թիմն արդեն ապահովել է իր համար երկրի չեմպիոնի տիտղոսը: Միաժամանակ, իսպանացի մասնագետը գովեստի խոսքեր է հղել Դորտմունդի «Բորուսիայի» հասցեին: