Բաժիններ՝

Օզբիլիզը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ

Sovsport.ru-ն հայտնում է, որ Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը կարող է տեղափոխվել Կրասնոդարի «Կուբան»:

Օզբիլիզի համար տեղափոխությունը վերադարձ կլինի, քանի որ հայ ֆուտբոլիստը կրասնոդարյան ակումբում խաղացել է 2012-2013 թվականներին։

Ըստ աղբյուրի՝ հայ կիսապաշտպանը կարող է ներառվել կրասնոդարցիների հարձակվող Լորենսո Մելգարեխոյի՝ «Սպարտակ» տեղափոխության գործարքում։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը հայտնել էր, որ Օզբիլիզը ձմռանը կհեռանա ակումբից։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031