Իրանը կտրուկ նվազեցրել է նավթի գինը Եվրոպայի համար
Իրանական ազգային նավթային ընկերությունը նվազեցրել է նավթի գինը եվրոպացի սպառողների համար, հայտնում է Reuters-ը:
Փետրվարին իրանական թեթև նավթը Եվրոպայում կվաճառվի 1 բարելի միջին կշռված գնի նկատմամբ 4.85 դոլար զեղչով (հունվարին զեղչը կազմել է 4,3 դոլար), հայտնում է korrespondent.net-ը:
Իրանական ծանր նավթի 1 բարելի դիմաց հունվարյան 6 դոլար զեղչը փետրվարին կդառնա մինչև 6,55 դոլար:
Գործակալությունը նշում է, որ Սաուդյան Արաբիան Եվրոպային նման զեղչ է առաջարկում իր Arab Light նավթի համար 4,85 դոլարի չափով:
Հունվարի 20-ին Brent նավթի մարտի ֆյուչերսների գինը նվազել է 2,2 տոկոսով՝ մինչև 1 բարելի դիմաց 28,21 դոլար:
Իրանի նկատմամբ պատժամիջոցները գործում էին 2005 թվականից: Դրանց հետևանքով իրանական նավթի արտահանումը նվազել էր օրական 2,5 մլն բարելից մինչև 1,1 մլն բարել: