Բաժիններ՝

Զիդանը Ռոնալդուին տուգանային հարվածներ կատարելու դաս է տվել

Ինչպես հաղորդում է Sportyou պորտալը, մադրիդյան «Ռեալի» մարզման ժամանակ հետաքրքիր էպիզոդ է տեղի ունեցել, որի մասնակիցները եղել են «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և ակումբի աստղային ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն:

Մարզման ժամանակ Զիդանը մոտեցել է Ռոնալդուին և առաջարկել է մրցել տուգանային հարվածներ կատարելու մեջ: «Նայիր և սովորիր»,- կատակով ասել է ֆրանսիացին:

Զիդանը իրացրել է գրեթե բոլոր փորձերը, այն դեպքում, երբ Ռոնալդուն կարողացել է գրավել դարպասը 10 փորձից միայն երկուսում: Մարզման ավարտից հետո պորտուգալացին շնորհակալություն է հայտնել Զիդանին և խոստովանել է, որ հիանում է նրա կատարած հարվածներով:

Զիդանը փոխարինել է Ռաֆա Բենիտեսին «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում: Զիդանի ղեկավարությամբ թիմն անցկացրել է Պրիմերայի 2 խաղ` 19-րդ տուրում 5:0 հաշվով հաղթելով «Դեպորտիվոյին», իսկ 20-րդ տուրում 5:1 հաշվով` «Սպորտինգին»:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031