Քաբուլում ՌԴ դեսպանությունը հերքել է դիվանագիտական ներկայացուցչության մոտ պայթյունի մասին լուրը
Աֆղանստանում ռուսական դեսպանությունը հերքել է պայթյունի մասին հաղորդագրությունը, թե իբր այն որոտացել է դիվանագիտական ներկայացուցչության անմիջական հարևանությամբ, հայտնում է LifeNews-ը:
«Պայթյունը տեղի է ունեցել դեսպանությունից 100-200 մետր հեռավորության վրա՝ Աֆղանստանի խորհրդարանի դիմաց: Դեսպանության աշխատակիցները լսել են պայթյունի ձայն, տուժած աշխատակիցների մասին դեռ տեղեկություններ չկան»,- հայտնել են Քաբուլում ՌԴ դեսպանության ներկայացուցիչները:
Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 3 մարդ, ավելի քան 20-ն ստացել են վնասվածքներ, հայտնում է Pajhwok Afghan News-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի ԶԼՄ-ները հայտնել են, թե Քաբուլում՝ ՌԴ դեսպանության մոտ, պայթյուն է որոտացել: Այնուհետ նշվել էր, թե մահապարտի թիրախը եղել է ՌԴ դեսպանության մեքենաների շարասյունը: