Բաժիններ՝

Դորտմունդցիների 3 ֆուտբոլիստներ բաց կթողնեն 2-րդ շրջանի առաջին խաղը

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Մարսել Շմելցերի, Շինջի Կագավայի և Ադրիան Ռամոսի մասնակցությունը շաբաթ օրը կայանալիք Բունդելիգայի 2-րդ շրջանի առաջին Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում կասկածի տակ է:

Ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ Շմելցերը, ամենայն հավանականությամբ, չի խաղա Գլադբախի դեմ: Ֆուտբոլիստը մկանային խնդիրներ ունի, որի պատճառով բաց է թողել ակումբի այս տարի ունեցած խաղերը:

Ռամոսը թեթև առողջական խնդիրներ ունի և բաց կթողնի միայն այս խաղը: Կագավայի մոտ աղեստամոքսային վիրուս է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031