
Ավստրիան նվազեցրել է 2016թ. փախստականների ընդունման քվոտան

Ավստրիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ընդունել 37,5 հազար փախստականի այս տարվա ընթացքում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Անցած տարում երկրում գրանցվել է գրեթե 90 հազար հարցում՝ ապաստան տրամադրելու վերաբերյալ:
Ավստրիայի կանցլեր Բեռնար Ֆայմանի խոսքով՝ նման արտակարգ որոշում կայացվել է այն բանի պատճառով, որ երկիրն ի վիճակի չէ ավելի մեծ թվով փախստականների ապաստանել:
Ֆայմանը նաև հայտնել է, որ հսկողությունը ավստրիական սահմաններին զգալիորեն կուժեղանա:
2017 թվականին Ավստրիան հաշվարկում է ապաստանել ևս 35 հազար ներգաղթյալի, 2018-ին՝ 30 հազար, ևս 25 հազար՝ 2019թ.:
Սերբիայի իշխանություններն իրենց հերթին հայտնել են, որ մտադիր են իրենց տարածք թույլատրել մուտք գործել միայն այն ներգաղթյալներին, որոնք կուղևորվեն Գերմանիա կամ Ավստրիա: