Սոխը օգտակար է շնչառական և իմունային համակարգերի բուժման համար

Հազարավոր տարիներ մարդիկ սոխն օգտագործում են բժշկական նպատակներով: Հին Չինաստանում բուժակներն օգտագործում էին սոխը զանազան ինֆեկցիաներ բուժելու նպատակով: Հին Հունաստանում` մարզիկներն, իսկ Հռոմում՝ գլադիատորները, սոխ ուտում էին` ուժեղ լինելու և մարտերի ժամանակ միշտ հաղթելու նպատակով: Իսկ միջին դարերում էլ հավատում էին, որ սոխի միջոցով կարելի է բուժել բոլոր հիվանդությունները: Ժամանակակից բժշկությունը ևս ընդունում է սոխի բուժական բազմաթիվ նշանակությունները: 

Սոխը շատ լավ է շնչառական և իմունային համակարգերի համար: Այն ունի ուժեղ հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ: Այն շատ լավ է բրոնխիտին և նույնիսկ օգնում է օրգանիզմին՝ պայքարելու թոքաբորբի դեմ: Հնում նույնիսկ սոխի միջոցով պայքարել են թոքախտի դեմ: 

Սոխի և մեղրի խառնուրդը շատ լավ խորխաբեր միջոց է հանդիսանում: Այս խառնուրդն օգտագործում են տարբեր տեսակի վերքերի` ինֆեկցիաների և բորբոքային պրոցեսների կանխման համար: 

Սոխը կարելի է քերել, վրան լցնել 1 թեյի գդալ շաքարավազ ու թողնել մնա մի քանի ժամ, այնուհետեւ սոխից դուրս տված հեղուկը կարելի է տալ երեխաներին հազի ժամանակ: Այն շատ օգտակար է և, կարելի է ասել` հավասարազոր է պենիցիլինին:

Կարդացեք նաև

Այն շատ լավ օգնում է մարսողական համակարգի աշխատանքին` բազմացնելով օգտակար բակտերիաներն ու պայքարելով թունավոր բակտերիաների դեմ: Այն պայքարում է նաեւ բազմաթիվ մակաբույծների, աղիքային որդերի դեմ, կանխում է գիրությունը, ինչպես նաեւ՝ կարգավորում է մարմնի քաշը: 

Հետազոտությունները ցույց են տվել, որ ովքեր ավելի հաճախ են օգտագործում սոխ, նրանց մոտ մի քանի անգամ պակասում է չարորակ ուռուցքներով հիվանդանալու ռիսկը: 

Քանի որ սոխն արյան մեջ զգալիորեն նվազեցնում է խոլեստերինի քանակը, հետեւաբար այն շատ լավ է սիրտ-անոթային համակարգին: Այն շատ լավ պայքարում է նաեւ տարածված աթերոսկլերոզի դեմ: 

Թվարկեցինք սոխի բազմակի դրական ու բուժիչ հատկանիշները, բայց չպետք է մոռանալ, որ ինչպես ցանկացած բուժիչ միջոց, սոխը եւս չի կարելի չարաշահել:

Սուսաննա Ազատյան

Տեսանյութեր

Լրահոս