![](/banners/BeFunky-design.jpg)
Նիկիտա Սիմոնյանը չի լքի պաշտոնը
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/Nikita-Simonyan.jpg)
«Sport-express»-ը մեջբերում է Ռուսաստանի ֆուտբոլի միության նորընտիր նախագահ Վիտալի Մուտկոյի խոսքերը, ով հայտնել է, որ առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը շարունակելու է մնալ իր պաշտոնում:
«Նիկիտա Սիմոնյանը շարունակելու է լինել առաջին փոխնախագահը: Գլխավոր քարտուղար կարող է լինել Ալեքսեյ Սորոկինը: Հետագայում կտեսնենք, թե ովքեր կմնան»,- նշել է Մոտկոն:
Հիշեցնենք, որ Ն. Սիմոնյանը ՌՖՄ-ի առաջին փոխնախագահի պաշտոնին է 2009 թվականից:
Սիրարփի Աղաբաբյան