«Միլանը» մտադիր է ձմռանը ձեռք բերել Վիտսելին
Tuttosport-ը հաղորդում է, որ «Միլանը» մտադիր է վերադառնալ «Զենիթի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ակսել Վիտսելի ձեռքբերման փորձերին: Ավելի վաղ «ռոսոներների» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հաղորդել էր, որ իր ակումբը փորձել է ոչ միայն գնել, այլ նաև վարձավճարով վերցնել Վիտսելին, սակայն դա անհնարին է եղել, մասնավորապես այն պատճառով, որ «Միլանը» կարող էր ծախսել ընդամենը 25 մլն եվրո:
Պարբերականի տեղեկություններով՝ ներդրումները, որը կատարել է «Միլանի» նոր համասեփականատեր Բի Տեչաուբոլը, կհասնեն ակումբային դրամարկղին մոտակա շաբաթներին, և հաջորդ ձմեռ «ռոսոներները» կվերադառնան Վիտսելի գնելու փորձերին:
Նշվում է, որ բելգիացին հնարավոր է վաճառվի, եթե «Զենիթը» չկարողանա դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, որտեղ նրա խմբի մրցակիցներն են հանդիսանում «Վալենսիան», «Լիոնը» և «Գենտը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը