Բաժիններ՝

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Սերբիա

Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Սերբիա: Մեր հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կհանգրվանեն Նովի Սադ քաղաքի «Պարկ Հոտել» հյուրանցում: Սեպտեմբերի 3-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին՝ Սերբիայի Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 21:30-ին՝ «Կարաջորջե» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ին՝ Նովի Սադի «Կարաջորջե» մարզադաշտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930