Բաժիններ՝

«Ռեալի» մարզիչ Ռաֆա Բենիտեսը թույլ չի տվել Դենիս Չերիշևին տեղափոխվել այլ ակումբ

Իսպանացին Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստի մեջ տեսնում է Մարսելոյի իդեալական փոխարինողին:

Չերիշևի նկատմամբ հավակնություններ ունեին «Նյուքասլը» և «Լիվերպուլը», որոնք պատրաստ էին ռուս կիսապաշտպանի տրանսֆերի համար վճարել 20 մլն եվրո: Բայց ինչպես հաստատում է El Confidencial-ը, Բենիտեսը Չերիշևի մեջ տեսնում է Մարսելոյի իդեալական փոխարինողին:

Ռաֆայի կարծիքով, ռուս ֆուտբոլիստն ավելի ուժեղ է պորտուգալացի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուից, ով վարձակալության է տրվել «Մոնկոյին»:

Չերիշևից բաժանվելու հրաժարման պատճառով «Ռեալը» «Լիվերպուլից» ձեռք չբերեց իսպանացի Ալբերտո Մորենոյին:

Չերիշևը նախորդ մրցաշրջանում վարձակալության իրավունքով հանդես է եկել «Վիլյառեալի» կազմում:

Պատարստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930