Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «Հանրակրթական հիմնական դպրոցի 6-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» առարկայի ծրագիրը հաստատելու մասին»:

Համաձայն հրամանի` առարկային 6-րդ դասարանում  կհատկացվի տարեկան 51 ժամ, շաբաթը` 1,5  դասաժամ: 6-րդ դասարանում շարունակվելու են նախորդ տարվա ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքային համակարգի զարգացման ուղղությամբ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքները:

Սովորողներն այս դասարանում կծանոթանան համայնքային, ծիսական, հարսանեկան և աշխատանքային պարերին և պարերգերին, կխորացնեն գիտելիքները պաշտամունքային  պարերի և պարերգերի մասին, ինչպես նաև կսովորեն մանկական խաղերգեր և հայրենասիրական երգեր: Ծրագրում կարևոր տեղ  է հատկացվել որսորդական  պարերին և հատկապես ռազմապարերին:

Տեսանյութեր

Լրահոս