Մարում է Թուրքիայի ափերի մոտ անհետ կորած սիրիացի ներգաղթյալներին հայտնաբերելու հույսը

Թուրքիայի իշխանությունները շարունակում են Էգեյան ծովում որոնել սիրիացի 5 փախստականի: Նրանք անհետ կորել էին Բոդրում զբոսանավի ափերի մոտ նավակների շրջվելու հետևանքով: Առափնյա ոստիկանությունը որոնում է անհետ կորածներին, սակայն ողջ մնացածներին հայտնաբերելու հույսեր գրեթե չկան:

Փրկարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական ուղղաթիռներ, ջրասուզակներ ու զինվորականներ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ինչպես տեղեկացրել էինք, ավելի վաղ փրկարարները ծովափին հայտնաբերել էին 3 տարեկան Այլան Քուրդիի դին: Նրա հետ միասին խեղդվել է նվազագույնը 11 մարդ, 1 կին և 4 մանկահասակ երեխա, որոնցից երկուսը եղբայրներ էին:
9 փախստականի հաջողվել էր փրկել, նրանցից 2-ը փրկարարական ժիլետներով կարողացել էին ափին հասնել, երկար ժամանակ գտնվել էին ջրում ու ներկայում անգիտակից վիճակում գտնվում են հիվանդանոցում:
Սիրիացի փախստականները փորձում էին անօրինական կերպով հասնել Հունաստանի Կոս կղզի, այնտեղից էլ՝ Եվրոպա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930