Իրանի դեմ պատժամիջոցները պետք է ամբողջությամբ չեղյալ հայտարարվեն. Իրանի գերագույն առաջնորդ

Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները պետք է ամբողջությամբ չեղյալ հայտարարվեն, այլ ոչ թե կասեցվեն, կարծում է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին: Այս մասին հայտնում է Press TV-ն:

Նա ասել է, որ եթե արևմտյան երկրները ցանկանում են կասեցնել պատժամիջոցները, Իրանը կկասեցնի իր միջուկային գործունեությունը:

«Մենք բանակցություններ էինք վարում, որ վերացնենք պատժամիջոցները, այլ ոչ թե դրանք կասեցնենք»,- ասել է Խամենեին:
Նա նշել է, որ ո´չ դրական, ո´չ էլ բացասական կարծիք ունի միջուկային գործարքի մասին:
Հիշեցնենք, որ Իրանն ու «վեցյակը» հուլիսի 14-ին Վիեննայում ստորագրեցին միջուկային համընդգրկուն համաձայնագիր:

Տեսանյութեր

Լրահոս