![](/banners/BeFunky-design.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է «Բորուսիայի» հարձակվող Ռոյսի համար վճարել 80 մլն եվրո
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/marco-reus-hairstyle-2012-borussia-dortmund-1429614033-2360586.jpg)
ESPN-ը` հղում անելով «կարմիր սատանաների» աղբյուրի վրա, տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է 80 մլն եվրոյով գնել դորտմունդյան «Բորուսիայ» հարձակվող Մարկո Ռոյսին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» առարկայական հետաքրքրություն է ցուցաբերել Ռոյսի նկատմամբ, բայց սկսել է զբաղվել ուրիշ ֆուտբոլիստներով այն բանից հետո, երբ իմացել է, որ Ռոյսի գինը 60 մլն ֆունտ է (մոտ 80 մլն եվրո):
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ շաբաթ իրականացրեց «Մոնակոյի» հարձակվող Անտոնի Մարտիալի տրանսֆերը` մոտ 80 մլն եվրոյով:
Ընդ որում, «Մանչեսթեր Յունայթեդի» և ԲԵլգիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ադնան Յանուզայը վարձակալության իրավունքով տեղափոխվեց «Բորուսիա»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը