Բաժիններ՝

Իգուաինը բաց կթողնի Արգենտինայի հավաքականի խաղերը

Արգենտինայի հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինը չի կարողանա ազգային հավաքականի հետ մասնակցել Բոլիվիայի և Մեքսիկայի հետ կայանալիք ընկերական խաղերում:

Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան հայտնում է, որ «Նապոլիի» հարձակվողը չի խաղա աղեստամոքսային տրակտի վարակի պատճառով:

Արգենտինացիների մարզիչ Խերարդո Տատա Մարտինոն Իգուաինի փոխարեն հայտացուցակում չի ավելարել ոչ մի ֆուտբոլիստի:

Տեղեկացնենք նաև, որ Բոլիվիայի հավաքականի դեմ խաղը տեղի կունենա սեպտեմբերի 4 -ին, իսկ Մեքսիկայի հավաքականի հետ խաղը՝ սեպտեմբերի 8-ին: Երկու խաղերն էլ կանցկացվեն ԱՄՆ-ում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս