Ադրբեջանում հայոց լեզվի ձեռնարկ է հրապարակվել
Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հրատարակել է «Հայոց լեզու» դասագիրքը, որի հեղինակը գիտությունների դոկտոր Հաթամ Ջաբարլին է, խմբագիրները՝ փիլիսոփայության դոկտոր Իսրաֆիլ Մամեդովը, փիլիսոփայության դոկտոր Սարլան Հասանովը, Սոխբատ Մՙամեդովն ու Թաիրա Ջաբարլին: Այս մասին տեղեկացնում է Contact.az-ը:
Ուսումնական ձեռնարկը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար, բաղկացած է 4 գլխից՝ հնչյունաբանություն, ձևաբանություն, շարահյուսություն ու բառակազմություն։
Կենտրոնի տեղեկատվության մեջ նշվում է, որ հայերենի ուսումնասիրությունը նշանակում է հասկանալ հայոց պատմությունը, ինչպես նաև հնարավորություն է՝ ադեկվատ գնահատական տալ «տեղեկատվական պատերազմի» պայմաններում:
Չի նշվում սակայն, թե ում համար է դասագիրքը:
Սա առաջին ուսումնական ձեռնարկն է հայերենով, որը հրապարակվում է Ադրբեջանի անկախության շրջանում: