Նիկոլա Մակսիմովիչը բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ խաղը
Սերբիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Նիկոլա Մակսիմովիչը չի կարողանա թիմի հետ մասնակցել Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղին:
Սերբական մարզական մամուլի տրադրած տեղեկություններով՝ «Տորինոյի» ֆուտբոլիստի հետ ամեն ինչ կարգին է եղել մինչ մարզումը, սակայն պաշտպանը կիսատ է թողել այն: Նախնական տեղեկություններով՝ վնասվածքը լուրջ է:
Հիշեցնենք, որ Սերբիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին, Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին: Հայ հեռուստադիողը կարող է խաղին հետևել ուղիղ եթերով. այն կցուցադրվի Հ1 հեռուստաընկերությամբ:
Սիրարփի Աղաբաբյան